News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ուսման որակի բարձրացման նպատակով անցկացվող արդեն ավանդական դարձած դպրոցականների առարկայական օլիմպիադայի 2010-2011 ուսումնական տարվա քաղաքային փուլի մասնակից 1480 աշակերտներից հաղթող են ճանաչվել 57-ը:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքապետարանում կազմակերպված հանդիսավոր արարողության շրջանակում քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը եւ աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը հաղթողներին են հանձնել Երեւանի քաղաքապետի առաջին կարգի դիպլոմներ եւ հուշանվերներ:

Ողջունելով օլիմպիադայի հաղթողներին, Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը ուրախությամբ փաստել է, որ տարեցտարի մայրաքաղաքում ավելանում է դպրոցականների առարկայական օլիմպիադայի մասնակիցների թիվը. «Երկիրը ունենալով խելացի, կամային ուժեղ հատկանիշներով սերունդ ապահովում է իր հզորությունը»,-նշել է Գայանե Սողոմոնյանը:

16 առարկաներից անցկացված օլիմպիադայի մի շարք հաղթողներ, հաղթանակ են գրանցել նաեւ հանրապետական փուլի մրցույթում:

Հանդիսավոր արարողության շրջանակում հուշամեդալներով եւ դիպլոմներով են պարգեւատրվել նաեւ Լեհաստանի Տորուն քաղաքում կայացած «Կանաչ, կապույտ աշխարհ» մրցույթում հաղթող ճանաչված «Հակոբ Կոջոյան կրթահամալիր»-ի երկու աշակերտներ:

Իսկ հանձնաժողովի նախագահները Երեւանի քաղաքապետի անունից արժանացել են դրամական պարգեւների եւ հուշանվերների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ