News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

 Թուրքիայի Անթաքիա քաղաքում հայ լրագրողներն այցելել են Թուրքիայի մի շարք հայտնի գործիչների եւ մտավորականների կողմից  2012-ին Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու առաջադրված  Անթաքիայի քաղաքակրթությունների երգչախմբի փորձերին, որի ընթացքում, երգչախումբն, ի պատիվ հայ հյուրերի, կատարել է հայկական ժողովրդական երգերի շարան:

Ինչպես տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցն Անթաքիայից, երգչախմբի ղեկավար Յըլմազ Օզֆըրաթը նշել է, որ իրենց համար անսպասելի եւ գեղեցիկ անակնկալ էր հայ լրագրողների այցը: Յըլամազ Օզֆըրաթը նախ ողջունել է հյուրերին՝ ներկայացնելով իրենց երգչախմբի նպատակն ու գործունությունը:

«Մեր երգչախմբում կան քրիստոնյաներ, շիա եւ սուննի մահմեդականներ, հրեաներ, հայեր: Մենք այստեղ ենք հավաքվել աշխարհի խաղաղության համար: Երգչախմբի անդամներն ունեն տարբեր տարիք եւ տարբեր մասնագիտություններ: Մենք շատ վայրերում ենք համերգներով հանդես եկել, սակայն մեզ համար ամենակարեւորը՝ խնդիրներ ունեցող վայրերում համերգ տալն է, ցույց տալ այս գեղեցկությունը եւ օգնել հաղթահարելու խնդիրները»,-նշել է երգչախմբի ղեկավարը:

Նա շեշտել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ քաղաքական տարաձայնությունների վերացումից հետո հայ-թուրքական սահմանի բացումն իրենք են ուզում իրականացնել՝ հայ երաժիշտների հետ համատեղ համերգ տալով: «Սա սրտանց ենք ցանկանում: Երաժշտության մեջ կեղծիք չի լինում, ինչ զգում ես, այն էլ մատուցում ես»,-ասել է երգչախմբի ղեկավարը:

Այնուհետեւ երգչախմբի փորձին այցելած հայ լրագրողների պատվին կատարվել է հայկական երգերի շարան:

Նշենք, որ 2007-ին Անթաքիայում ստեղծված հիշյալ երգչախումբն ունի մոտ 120 անդամ: Խմբի արտասահմանյան ուղեւորություններին մշտապես աջակցում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ երգչախմբի համար տրամադրելով հատուկ օդանավեր:

NEWS.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ մի առիթով երգչախմբի ղեկավարը պատմել է, որ Բելգիայում ԵՄ խորհրդարանականների համար տված համերգից հետո Թուրքիայի վարչապետը դիմել է եվրոպացի պատգամավորներին. « «Մենք տարբեր կրոնների ներկայացուցիչներով երգչախումբ ունենք։ Նրանք եղբոր պես ուս-ուսի տված երգում են։ Դուք ի՞նչ ունեք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ