News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

 Դյուսելդորֆում մայիսի 7-ին կանցակացվի «Եվրատեսիլ-2011» միջազգային երգի մրցույթի  բացման հանդիսավոր արարողությունը:

Մրցույթի բացումը տեղի կունենա Ռեյն գետի վրա գտնվող Tonhalle երաժշտական սրահում: Միջոցառումը կբացի Դյուսելդորֆի քաղաքապետ Դիրկ Էլբերսը: Կարմիր ուղեգորգի վրայով կանցնեն 43 երկրների պատվիրակություններ:

«Եվրատեսիլ-2011»  երկու կիսաեզրափակիչ փուլերն ու եզրափակիչը կանցկացվեն Arena դահլիճում մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին:  Տարբեր տվյալներով` մրցույթի նախապատրաստման համար ծախսվել է  25 մլն եվրո:

Հայաստանը մրցույթում ներկայացնելու է Էմմին` «Boom-Boom» երգով: Մայիսի 10-ին կայանալիք կիսաեզրափակչում նա հանդես կգա չորրորդը:  Երգի ընտրությունը կատարվել էր մարտի  5-ին: Ժյուրինն եւ հանդիսատեսը 50/50 հարաբերակցությամբ չորս ստեղծագործություններից  ընտրել էին հենց այդ  երգը, որի հեղինակն է Apricota-ն:

Ներկայացնում ենք մասնակիցների ցուցակը: Տեսանյութը հնարավոր է դիտել` սեղմելով երկրի վրա, որը ներկայացնում է մասնակիցը

№ 1 առաջին կիսաեզրափակիչում հանդես կգա Մագդալենա Տուլը Jestem երգով (Լեհաստան)

№2 –Նորվեգիա –Ստելլա Մվանգի` Haba Haba երգով

№3 – Ալբանիա  - Աուրելա Հաչե `Feel the Passion երգով

№4 – Հայաստան– Էմմի` Boom-boom երգով

№5 – Թուրքիա - Yuksek Sadakat ռոք խումբ` Live it Up երգով

№6 – Սերբիա – Nina` Caroban երգով

№7 – Ռուսաստան – Ալեքսեյ Վորոբեւ` Get You երգով  

№8 – Շվեյցարիա -  Աննա Ռոսինելի` In Love For a While երգով

№9 – Վրաստան – Eldrine` One More Day երգով

№10 - Ֆինլանդիա — Պարադիզ Օսկար` Da Da Dam երգով

№11 – Մալթա – Գլեն Վելլա` One Life երգով 

№12 – Սան Մարինո - Սենիտ` Stand By երգով

№13 –Խորվաթիա-  Դարյա Կինզեր` Celebrate երգով 

№14 – Իսլանդիա -  Sigurjon`s Friends խումբ` Coming Home երգով

№15 – Հունգարիա – Քեթի Վուլֆ` What About My Dreams? երգով

№16 –Պորտուգալիա-  Homens da Luta դուետը` A Luta е Alegria երգով 

№17 – Լիտվա-  Էվելին Սաշենկոն`  C`est ma vie երգով 

№ 18 - Ադրբեջան – Նիգյար Ջամալի եւ Էլդար Ղասիմովի դուետը` Running Scared երգով

№19  - Հունաստան -  Loukas Giorkas feat Stereo Mike-ը` Watch my Dance երգով

 

№1 –ի տակ երկրորդ կիսաեզրափակիչում հանդես կգա Բոսնիա եւ Հերցեգովինայի ներկայացուցիչ Դինո Մերլին` Love In Rewind երգով

№2 – Ավստրիա -  երգչուհի Նադին Բայլերը` The Secret Is Love երգով

№3 –Նիդեռլանդներ –3JS  խումբը` Never alone երգով

№4 – Բելգիա - Witloof Bay խումբը` With Love Baby երգով

№5 – Սլովակիա -  TWiiNS դուետը` I`m Still Alive երգով

№6 – Ուկրաինա -  Միկա Նյուտոնը` Angels երգով

№7 – Մոլդովա -  Zdob si Zdub խումբ`  So Lucky երգով

№8 – Շվեդիա -  Էրիկ Սադը`  Popular երգով

№9 – Կիպրոս – Քրիստոս Միլորդոսը` San Aggelos S`agapisa երգով

№10 – Բուլղարիա – Պոլի Գենովան` Na Inat երգով

№11 –Մակեդոնիա– Վլատկո Իլեվսկին` Rusinka երգով

№12 – Իսրայել -  Դանա ինթերնեյշնլը` Ding Dong երգով

№13 – Սլովենիա -  Մայա Կեուչը` Vanilija երգով

№14 – Ռումինիա - Hotel FM  խումբը`Change երգով

№15 – Էստոնիա –Գեթեր Յանին` Rockefeller Street երգով

№16 –Բելառուս -  Անաստասիա Վիննիկովան` I love Belarus երգով 

№17 –Լատվիա -  Էմիլ Բալցերիսը`  Angel In Disguise երգով 

№18 – Դանիա -  A Friend In London խումբը`  New Tomorrow երգով

№19 -Իռլանդիա - Jedward դուետը` Lipstick երգով

Մրցույթի կանոնների համաձայն, ավտոմատ կերպով եզրափակիչ են դուրս գալիս  Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան եւ Իտալիան, ինչպես նաեւ այն երկիրը, որը նախորդ տարի հաղթել է մրցույթում:

Այսպիսով №11-ի տակ եզրափակիչում հանդես է գալու Ֆրանսիան ներկայացնող պրոֆեսիոնալ տենոր Ամորի Վասիլին` Sognu երգով,

№13- Իտալիա -  Ռաֆայել Գուալացցին` Follia D’amore երգով,

№14 – Մեծ Բրիտանիա –Blue խումբը` I Can երգով,

№16- «Եվրատեսիլ -2010»-ի հաղթող Գերմանիան- Լենա Մայեր-Լանդրուտը`   Taken By a Stranger երգով,

№ 22- Իսպանիա- Լյուսիա Պերեզը` Que Me Quiten Lo Bailao երգով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ