News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

Երկրապահի օրը` մայիսի 8-ին «Բազե» ակումբը նախաձեռնել է այցելություն Հայաստանի պետական, քաղաքական եւ ռազմական գործիչ, ՀՀ Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան` ծանոթանալու սպարապետի կյանքին ու գործունեությանը:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ ակումբի մոտ 50 անդամների մասնակցությամբ Վ. Սարգսյանի ծննդավայրում` Արարատի մարզի Արարատ գյուղում, տեղի կունենա նաեւ Վ. Սարգսյանի կյանքին եւ արցախյան հերոսամարտին նվիրված «Զինվոր» ֆիլմի դիտում-քննարկում:

Ճանաչողական այցի նպատակն է բարձրացնել երիտասարդների տեղեկացվածության մակարդակն արցախյան ազատամարտի եւ այդ ազատամարտը կերտած գործիչների վերաբերյալ, երիտասարդների շրջանում բարձրացնել երկրի, պետության և հայոց բանակի դերն ու նշանակությունը, հայրենիքի հանդեպ պարտքի զգացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ