News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Հաղթանակի օրվան ընդառաջ ելույթ է ունեցել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը։

«Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակը նախկին ԽՍՀՄ-ի բոլոր ժողովուրդների եւ հակահիտլերյան կոալիցիայի ընդհանուր ձեռքբերումն է»,- հայտարարել է Նալբանդյանը։

«Մայիսի 9-ը մեր ընդհանուր տոնն է, մեր ընդհանուր հիշողության օրն այն մասին, թե ինչպես ենք միասին մարտնչել, միասին աշխատել, միասին հասել Հաղթանակի»,- նշել է նա։

Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 66-ամյակի տոնակատարությունները Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը տեղի են ունեցել մայիսի 6-ին։

Ընդունելությանը հրավիրվել են Հայաստանի ղեկավարությունը, պատերազմի վետերաններ, հասարակական եւ քաղաքական գործիչներ, մշակույթի եւ գործարար շրջանակների ներկայացուցիչներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ