ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մայիսի 7-ին հանդիպում է ունեցել Ստեփանակերտ այցելած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահները քննարկել են երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Երկուստեք նշվել է, որ ներհայկական կապերի շարունակական ընդլայնումն ու խորացումը հանդիսանում է Հայաստանի եւ Արցախի պետականաշինության կարեւորագույն հիմքերից եւ զարգացման գրավականներից մեկը:
Բակո Սահակյանն ու Սերժ Սարգսյանն անդրադարձ են կատարել նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին:
Հանդիպմանը մասնակցել են վարչապետ Արա Հարությունյանը, փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը: