News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

Երեւանի հասարակական տրանսպորտի աշխատանքի մոնիտորինգի ապրիլ ամսվա արդյունքների համաձայն, հասարակական տրանսպորտի կանգառագոտում խախտում կատարողների թիվը կրճատվել է 16 տոկոսով, մեքենաների սանիտարական վիճակը բարելավվել է 40, իսկ վարորդների չսափրված երթուղի դուրս գալը նվազել է 30 տոկոսով:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վերահսկողությունը խիստ եւ շարունակական է նաեւ շինհրապարակների կազմակերպման համար սահմանված անհրաժեշտ նորմերն ու ժամկետները խախտած կառուցապատողների նկատմամբ: Զեկուցվել է, որ 167 կառուցապատող քաղաքապետարանի կողմից արդեն զգուշացվել է:

Վարչական շրջաններից տեղեկատվություն է տրամադրվել մոտ 900 բնակելի շենքերի վերնահարկերում կառուցված շինությունների վերաբերյալ: Հանձնարարվել է ստուգել եւ պարզել նշված շենքերի սեյսմակայունության վիճակը:

Հիշեցնելով, որ մայիսի 21-ը նույնպես մայրաքաղաքում հայտարարված է համաքաղաքային ծառատունկի եւ շաբաթօրյակի օր, քաղաքապետը աշխատակազմի  պատասխանատուներին հանձնարարել է պատշաճ իրազեկել շահագրգիռ գերատեսչություններին ու կազմակերպություններին` գործընթացն առավել հասցեագրված իրականացնելու համար: Կարեն Կարապետյանը նշել է, որ  կանաչապատման աշխատանքների կազմակերպումը  պետք է լինի համակարգված եւ իրականացվի բոլոր վարչական շրջաններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ