News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Երեւանում այսօր` մայիսի 11-ին մեկնարկել է Հայաստանի եւ Գերմանիայի ԱԳՆ-ների միջեւ խորհդատվությունները, որին մասնակցելու համար Երեւան է ժամանել Գերմանիայի ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի, կովկասյան տարածաշրջանի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Պատրիցիա Ֆլորին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, նրա հետ հանդիպման ժամանակ բարձր է գնահատել Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ ձեւավորված համագործակցությունը, թե երկկողմ, թե բազմակողմ ձեւաչափերով, պարբերական քաղաքական երկխոսությունը եւ առկա է հարաբերությունների հետագա ընդլայնման երկուստեք ձգտում:

Դեսպան Ֆլորը նշել է, որ Գերմանիան շարունակելու է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերը եւ այսօր մեկնարկած ԱԳՆ-երի միջեւ խորհրդատվությունները հենց այդ նպատակին են ուղղված:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, Հայաստան-ԵՄ համագործակցությունը եւ Ասոցացման Համաձայնագրի շուրջ ընթացող  բանակցությունները:

Դեսպան Ֆլորի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ