News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Քիչ առաջ Նոր Նորքի Բագրեւանդի փողոցի թիվ 1 շենքի հարակից տարածքից շտապօգնության ավտոմեքենան մահացած երիտասարդի տեղափոխեց:

Ինչպես NEWS.am-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17:30-ի սահմաններում շտապբուժօգնության կայանից ահազանգել են ոստիկանության Նոր Նորքի բաժին եւ հայտնել, որ Բագրեւանդ թաղամասի թիվ 1 շենքին հարակից տնակում ինքնասպանություն է տեղի ունեցել: Դեպքի վայր են մեկնել Նոր-Նորքի բաժնի օպերատիվ-քննչական խումբը` բաժնի պետ, գնդապետ Մուշեղ Օհանյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել Նոր Նորքի քննչական բաժնի աշխատակիցները` քննիչ Գոռ Միքայելյանի գլխավորությամբ: Պարզվել է որ 27-ամյա Հայկ Քիշմիրյանը մետաղյա լարով կախվելու միջոցով ինքնասպան է եղել տնակում:

Դիակը տեղափոխվել է դիահերձարան, քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ