News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիայում շարունակվում է հայերի նկատմամբ  թշնամություն սերմանող քաղաքականությունը կրթական կենտրոններում: Այս անգամ թուրք գիտակից հասարակությանը զարմացրել է Դիջլեյի համալսարանի պատմության բաժինը:

Թուրքական DIHA գործակալության փոխանցմամբ՝ Դիջլեյի համալսարանի պատմության բաժնի ուսանողներին գարնանային քննաշրջանում ռասիստական հարցեր են ուղղել, որը դժգոհություն է առաջացրել ուսանողների մեծ մասի շրջանում:

Հարցերից մեկը  հայերի նկատմամաբ բացահայտ  թշնամություն եւ ատելություն սերմանող տեքստ է պարունակել: Հարցի տեքստում հայերի նկատմամբ օգտագործվել է «դավաճան», «թշնամու հետ համագործակցող», «թիկունքից հարվածող» արտահայտություններ:  

«Հարցում» հաստատական ձեւով նշվել է, թե Օսմանյան Թուրքիայում ցեղասպանություն չի եղել, որ հայերը մահացել են հիվանդություններից, երբ տեղափոխվել են «անվտանգ» վայրեր, իսկ նրանց թիվը պակասել է, քանի որ նրանք իրենց ցանկությամբ հեռացել են Թուրքիայից: «Հարցի» վերջում ուսանողին առաջարկվում է «ճիշտ է» եւ «սխալ է» տարբերակները:

Զայրացած ուսանողների մի մասը պնդել է, որ իրենք համաձայն չեն եղել հարցի հետ, սակայն նշել են «ճիշտ է» տարբերակը, որպեսզի չկտրվեն քննությունից: «Մենք գիտենք, որ պատմությունը այդպես չի եղել: Այդ ռասիստական հարցերը ուղղորդված են»,-նշել են վրդովված ուսանողները:

DIHA-ի հետ զրույցում Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթի խմբագիր Ռոբեր Քոփթաշը շեշտել է, թե նման ռասիստական հասկացություններն իրենց համար զարմանալի չեն թվում: «Թուրքիայում ժողովուրդների հանդեպ թշնամություն եւ ատելություն սերմանող այսպիսի գաղափարախոսության հետեւանքով փողոցներում շատ են քրիստոնյաներին, հայերին եւ քրդերին սպանել ցանկացողները»,-նշել է հայազգի խմբագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ