Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մայիսի 16-ին Արմավիրի մարզում ներկա է գտնվել նետաձգության պատանիների Եվրոպայի գավաթի խաղարկության հանդիսավոր բացման արարողությանը:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ այն տեղի է ունեցել Արշալույս համայնքի ձիասպորտի կենտրոնի մարզադաշտում: Առաջնությանը մասնակցել է 12 երկրից ժամանած 125 մարզիկ: