News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Խոշոր բիզնեսի ցուցանիշները 2010թ. հատկապես հուսադրող են, խորհրդարանում հայտարարել է պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանը:

Նրա խոսքով, 3000 խոշոր հայ ձեռնարկատերերն ապահովել են պետական բյուջեի մուտքերի 80 տոկոսը: 325 առավել խոշորներն ապահովել են բյուջեի մուտքերի 50 տոկոսը, ինչը 15 տոկոսով ավելի է, քան 2009թ.: Հիմնականում, ըստ Ալավերդյանի, այդ ձեռնարկատերերն աշխատում են էներգետիկայի եւ լեռնահանքային արդյունաբերության ոլորտներում:

Նա նշել է, որ լեռնահանքային արդյունաբերությունն ապահովել է հարկային մուտքերի 18 միլիարդը, նախորդ տարվա զրոյական ցուցանիշի դիմաց: Ալավերդյանը նշել է նաեւ, թե պետությունը անում է հնարավորը, որ չբարձրացնի հարկային բեռը:

Էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը նկատել է, թե հայկական տնտեսության կառուցվածքն աստիճանաբար փոխվում է: Եթե նախկինում առյուծի բաժինը հասնում էր շինարարությանը, այժմ ավելացել են ծառայությունների եւ լեռնահանքային արդյունաբերության ցուցանիշնեը: Փոխնախարարը խոստացել է վերամշակող արդյունաբերության ակտիվացում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ