News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Վրաստանում բնակվող ադրբեջանցիները կրոնի ոլորտում բազմաթիվ խնդիրների են հանդիպում եւ դա մտահոգիչ է: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի կրոնական հաստատությունների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Օդայաթ Օրուջեւը, հայտնում է վրացական «Պիրվելի» լրատվական գործակալությունը:

«Այդ հանգամանքը խիստ անհանգստացնող է , եւ անհրաժեշտ ենք համարում, որ Ադրբեջանի վրդովմունքի մասին տեղեկանա նաեւ Վրաստանի պատրիարք Իլիա Երկրորդը»,-ընդգծել է նա:

Հանձնաժողովի նախագահի խոսքով, Վրաստանի այն գյուղերում, որտեղ ադրբեջանցիները բնակվել են հին ժամանակներից,  այդտեղի ադրբեջանցի բնակիչները դեմ են այդ տարածքներում խաչերի տեղադրմանը:

Հիշեցնենք, որ նման խնդիներ ադրբեջանական կողմը բարձրացրել է դեռ 2009 թվականին, սակայն դրանց քննարկումները էլ ավելի ուժգնացան Վրաստանում «Վրաստանի մահմեդականների վարչության» ստեղծումից հետո:

Բանն այն է, որ «Կովկասի մահմեդականների վարչությունը» կարծում է, որ Վրաստանում նմանատիպ վարչության ստեղծումով Թբիլիսին նպատակ ունի վերահսկողություն սահմանել իր երկրի մահմեդականների վրա: Նշվում է նաեւ, որ «Վրաստանի մահմեդականների վարչության» կազմում ադրբեջանցիները փոքրամասնություն են կազմում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ