News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ամերիկայի հայկական համագումարը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի որոշումը` Ջոն Հեֆերնին Հայաստանում դեսպանի պաշտոնում առաջադրելու վերաբերյալ:

Իր հայտարարության մեջ Համագումարը հիշեցնում է, որ 90-ականների կեսերին Հեֆերնն աշխատել է նախկին կոնգրեսական Դագ Բիրեյթրի համար: Վերջինս հայտնի է որպես կոնգրեսի հակահայ անդամ, ակնհայտ համակրանք է ունեցել Թուրքիայի նկատմամբ:

Օրինակ, 1995-96 թվականներին, լինելով միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ` Բիրեյթրը քվեարկել է ոչ միայն Հայաստանի, այլեւ աշխարհում մարդու իրավունքների շահերի պաշտպանությանն ուղղված օրինագծերի դեմ:

Բիրեյթրը քվեարկել է նաեւ Թուրքիայի ֆինանսավորման կրճատման դեմ, որն առաջարկվել էր Հայաստանը շրջափակման ենթարկելու համար:

Համագումարը հուսով է, որ իր նշանակումից հետո Հեֆերնը ոչ միայն կհայտարարի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օգտին, այլեւ կանդրադառնա Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ագրեսիային:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապիկյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
ՀՀ-ն և ԱՄՆ-ն երկարաձգել են զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու ոլորտում համագործակցության համաձայնագրի ժամկետը…
Հայ պատգամավորները ԱՄՆ-ում հանդիպել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բեն Քարդինին
Մայիսի 1-ին ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները...
ՔՊ-ական պատգամավորները ԱՄՆ-ում են. նրանք հանդիպել են կոնգրեսականներ Ֆրենկ Փըլլոնի եւ Ջիմ Կոստայի հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի...
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Այցի ընթացքում նա նաև խորհրդակցություններ է անցկացրել տեղահանված անձանց սոցիալ-հոգեբանական ծառայություններ մատուցող հասարակական...
Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին
Ավրորա քաղաքում դեսպանը հանդիպել է քաղաքապետ Մայք Քոֆմանին։ Լինելով Կոլորադոյի ամենահայաշատ...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Ամենաշատ