News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Վայոց Ձորի մարզում մայիսի 21-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել: Ինչպես NEWS.am-ինհաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22.00-ի սահմաններում «Վայքի բուժմիավորում» ՓԲԸ-ից ոստիկանության Վայքի բաժին հայտնել են, որ իրենց մոտ են տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ, 1943 թվականի ծնված Մելանյա Պողոսյանը` մարմնական վնասվածքներով եւ 1950 թվականի ծնված Մարտին Չրիկյանը` մահացած վիճակում:

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության և Վայքի ոստիկանության աշխատակիցները` օպերատիվ-քննչական խմբով:

Պարզվել է, որ նույն օրը` ժամը 21.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 143 կմ-ում 1976 թվականին ծնված, «Միրաժ» ՍՊԸ-ի գլխավոր հաշվապահ Սարգիս Չրիկյանը, վարելով ՎԱԶ 21213 մակնիշի 68 ՏՏ 954 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ ընկել ճամփեզրի ձորակը, ինչի հետեւանքով Մարտին Չրիկյանը մահացել է, իսկ Մելանյա Պողոսյանը`  ստացել մարմնական վնասվածքներ:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց Ձորի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: 

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
Գործի հետ կապված մինչև հիմա Ոստիկանությունից կամ իրավապահ համակարգի որևէ այլ մարմնից բուժակին չեն էլ զանգել․․․
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 103 դեպք. գրանցվել է 12 ավտովթար, վիրվորվել է 18 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Պերուում ճանապարհատրանսպորտային պատահարից զոհվել է ավելի քան 10 մարդ. ԶԼՄ
11 մարդ մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարից...
Ավելի քան 10 մարդ տուժել է Չինաստանի հարավ-արեւմուտքում հիվանդանոցի վրա տեղի ունեցած հարձակումից. Xinhua
Տուժել է 10 մարդ...
Ռուսաստանում կրկին հետախուզում է հայտարարվել լրագրող Նեւզորովի նկատմամբ
ՌԴ ՆԳՆ-ն նորից հետախուզում է հայտարարել...
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է. 25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ...
Ամենաշատ