News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վրաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակում հայ համայնքի ներկայացուցիչները, այդ թվում ջավախահայերը չեզոքություն են պահպանում: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը:

Նրա խոսքով, սովորաբար հայ համայնքի ներկայացուցիչները բոլոր երկրներում նման իրավիճակներում աջակցում են գործող իշխանություններին, սակայն Վրաստանի դեպքում հայերը նախընտրում են չեզոքություն պահպանել:

Միաժամանակ Թորոսյանը նշել է, որ եթե ընդդիմությունը կոնկրետ խոստումներ տա Վրաստանի հայերին, որ կլուծի նրանց խնդիրները, կարգավիճակ կտա Հայ առաքելական եկեղեցուն, հայ համայնքը կարող է աջակցել Վրաստանի ընդդիմությանը, թեպետ վրացական ընդդիմությունն առ այսօր որեւէ խոստում չի տվել հայ համայնքին:

Ըստ Թորսյանի, Բուրջանաձեի գլխավորած ընդդիմության կուրսը հուսադրող է, որ կլուծի սոցիալ-տնտեսական խնդիրները, բայց դա Ջավախքի հայերի հիմնական խնդիրը չէ, եւ հետեւաբար ընդդիմության միանալու խթան չի լինի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ