News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Քննչական մարմինը դեռ անհրաժեշտ չի համարում հարցաքննել Հայաստանի նախկին նախագահներին 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ հարուցված գործի շրջանակներում: Այդ մասին հայտարարել է Հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը այսօր` մայիսի 25-ին կայացած մամուլի ասուլիսում:

Պատասխանելով Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր հարցաքննության մասին հարցին` Հարությունյանը նկատել է, որ այդ մասին խոսվում է 2008թ. մարտից: Նշելով, որ քննության ընթացքում, ելնելով անհրաժեշտությունից, կարող են հարցաքննվել կոնկրետ անձինք, այդ թվում նաեւ նախագահները, Հարությունյանն ասել է, թե դեռ նման հարց դրված չէ, սակայն եթե նախագահների հարցաքննությունն անհրաժեշտ լինի, նրանք կհարցաքննվեն:

Վահագն Հարությունյանը հայտարարել է, թե որեւէ ռասայական, գենդերային, քաղաքական խտրականություն քննությունը չի դնում:

Նշենք, որ 2008թ. մարտի 1-2-ին խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կիրառած բռնությունների արդյունքում սպանվել էր 10 մարդ, վիրավորվել հարյուրավորները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, նա պահանջում է անվավեր ճանաչել իր նկատմամբ «որպես խիստ...
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
Բարեբախտաբար, ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովը, որտեղ դեռեւս նախկին աշխատողներ կան, մերժել է...
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Պարզվում է՝ ընդդիմադիրները լուրջ են ընդունում իշխանական պրոպագանդան, թե Արցախը հանձնել են նախկինները...
«Փաստ». Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞
Նշվում էր, որ տրիբունալը, որպես ժամանակավոր հասարակական միավորում, պետք է ներառի հայ մեծերին, որոնք էլ...
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
Հավանաբար, դժվար է այս հարցով «կռուտիտներ» անելը, հատկապես, երբ 2008-ին իր՝ «Երկրի հակառակ կողմը»...
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
Փաշինյանը, սակայն, արդեն մեկ ամիս է խուսափում է այդ հանդիպումներից...
Ամենաշատ