News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

DigiTec Business 2011 միջազգային ֆորումը կանցկացվի հունիսի 24-25։ Այս մասին մայիսի 25-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնեց Հայաստանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը՝ նշելով, որ բիզնես համաժողովի շրջանակում նաեւ ցուցահանդես  ու կլոր սեղաններ են կազմակերպվելու: «Նախատեսված է հայ-վրացական առանձին բիզնես ֆորում։ Նման ֆորում արդեն անցկացվել է Վրաստանում, եւ ձեռքբերված պայմանավորվածություններն ավելի ընդլայնելու համար, տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող եւ հետաքրքրվող հայ եւ վրացի բիզնեսմենների համար առանձին քննարկման հնարավորություն է տրված»,- ասաց Վարդանյանը՝ տեղեկացնելով, որ այս տարի DigiTec-ին կմասնակցի պատվիրակություն Սինգապուրից։ Նրա խոսքով՝ Սինգապուրի պատվիրակությունը նաեւ վենչուրային հիմնադրամ է ներկայացնում։

Թվով 4-րդ DigiTec բիզնես ֆորումի գլխավոր գործընկերն է «ԱրմենՏելը», որն այս տարի ցուցահանդեսում կներկայացնի նաեւ սեփական ՏՏ լուծումները։ «Հայաստանի ցանցի վրա մեծ աշխատանք է կատարվել, եւ մենք այժմ պատրաստ ենք կորպորատիվ հաճախորդների համար մեծ հնարավորություններով ծառայություններ ներկայացնել։ Դրանք հետաքրքիր կլինեն հատկապես բանկային եւ ապահովագրական սեկտորի ներկայացուցիչների համար»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն՝ նկատելով, որ DigiTec-ը Հայաստանում ամենահարմար հարթակն է խոշոր բիզնեսի եւ տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունների միջեւ երկխոսություն սկսելու համար։

«Մայքրոսոֆթ»-ի հայաստանյան ներկայացուցիչ «Մայքրոսոֆթ ԱրԷյ» ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը նշեց, որ Հայաստանի ՏՏ ոլորտում ներուժը չի օգտագործվում Հայաստանում, եւ DigiTec-ի ֆորումները ուղղված են ՏՏ-ի եւ խոշոր բիզնեսի միջեւ երկխոսության սկսմանը։
«ՏՏ ոլորտի «լեզուն» մյուս բիզնես ճյուղերի համար անհասկանալի է, եւ պատրաստի արտադրանքի կարեւորությունը, արդյունավետությունը հաճախ չի ընկալվում բիզնեսի մյուս ճյուղերի կողմից։ Բացի դրանից քննարկման համար հարմար հարթակներ չկան, այդ պատճառով DigiTec-ի անցկացումը Հայաստանում կարեւորագույն հարց է լուծում, հնարավորությունների համապատասխպան ինտեգրում է երկու կողմերին»,- ասաց Բարսեղյանը։

Նշենք, որ DigiTec Business ցուցահանդեսում կներկայացվեն շուրջ 40 ընկերությունների տեխնոլոգիական նոր լուծումներ ու ծառայություններ։ Նախատեսված է նաեւ Start up ֆորում 10 նորաստեղծ ընկերության համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ