News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանը մայիսի 25-ի որոշմամբ մասնակի վերացրել է ալկոհոլի վաճառքի նկատմամբ սահմանափակումները, որոնք կիրառվում  էին 2011 հունվարից:

Այդ սահմանափակումներով արգելվում էր ալկոհոլի վաճառքով զբաղվել մինչեւ 24 տարեկաններին` նախկին 18-ի փոխարեն, ինչպես նաեւ խանութներին արգելվում էր փոքր տարաներով սպիրտային խմիչքի վաճառքը:

Վարչական դատարան հայցն ուղարկել էր Անկարայի բարերի ասոցիացիայի կողմից`  նշված սահմանփակումները վերացնելու պահանջով: Դատարանի որոշմամբ`  տարիքային ցենզի բարձրացումը հակասում է գործող օրենսդրությանը: Վաճառվող ապրանքի տարայի չափի նկատմամբ սահմանափակումը եւս հանվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ