News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահները մայիսի 26-ին G8-ի գագաթաժողովի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ համատեղ հայտարարություն են ընդունել։ Փաստաթղթում կողմերը Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին կոչ են արել «հասարակություններին պատրաստել խաղաղության, այլ ոչ՝ պատերազմի» եւ հունիսին կայանալիք գագաթաժողովի ընթացքում ավարտել հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ աշխատանքները։

Մեդվեդեւն, Օբաման եւ Սարկոզին Հայաստանի եւ ադրբեջանի առաջնորդներին կոչ են արել «քաղաքական կամք ցուցաբերել եւ եւ հունիսին կայանալիք հայ-ադրբեջանական գագաթաժողովի ընթացքում ավարտել հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների աշխատանքները»։

«Հետագա ձգձգումը հարցականի տակ կդնի կողմերի հավատարմությունը` պայմանավորվածություններ ձեռք բերելու հարցում»,- ասված է երեք նախագահների համատեղ հայտարարության մեջ։

«Երբ պայմանավորվածությունը ձեռք բերվի, մենք պատրաստ ենք վկայել այդ սկզբունքների ֆորմալ ընդունումը, նպաստել խաղաղ համաձայնագրի մշակմանը եւ մեր միջազգային  գործընկերների հետ աջակցել դրա կատարմանը»,- նշված է հայտարարությունում։

«Մենք հաստատում ենք, որ միայն բանակցությունների ճանապահով կարգավորումը կարող է հագեցնել խաղաղության, կայունության եւ հաշտեցման՝ տարածաշրջանային զարգացման եւ համագործակցության հնարավորություններ ընձեռելով։ Համոզված ենք, որ եկել է ժամանակը, որպեսզի ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերը դեպի խաղաղ կարգավորում քայլ անեն»,- հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ