News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թուրքիայի երաժշտական առաջատար հեռուստատեսություններն ու TRT-ն Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ սկսել են ցուցադրել հայերեն տեսահոլովակ։

Հայազգի բանաստեղծ Հովհաննես Շիրազի ստեղծագործության հիման վրա նկարահանած «Նամակ» տեսահոլովակը պատրաստվել էր մի քանի ամիս առաջ։ Տեսահոլովակը նկարահանել է Թուրքիայի ամենահայտնի պրոդյուսերներից Օզքան Աքսուլարը, իսկ երաժշտությունը գործիքավորել է ստամբուլահայ հայտնի կոմպոզիտոր Մաժակ Թոշիկյանը։

Երգը կատարում է ստամբուլահայ Սիբիլ Փեքթորոսօղլուն, ով նախկինում երգել է «Սուրբ Վարդանանց» երգչախմբում, իսկ նախորդ տարի նոյեմբերին լույս էր տեսել նրա անունով «Սիբել» ալբոմը։   12 երգերից բաղկացած «Սիբել» ալբոմում ընդգրկված է նաեւ «Տեր ողորմյա» եւ «Կիլիկիա» երգերը, իսկ ալբոմի առաջին երգը «Նամակ»-ն է։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ