«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն ուսանողական շինջոկատ է ձեւավորում, որը ամռանը մեկնելու է Սոչի` օլիմպիական շինհրապարակ: Շինջոկատի կազմում լինելու են 20 ուսանողներ:
ՀԿԵՈւ-ն նաեւ ուղեկցորդների ջոկատներ է ձեւավորում, որ աշխատելու են «Արմենիա» ֆիրմային գնացքում`Երեւան-Բաթումի-Երեւան ուղերթի վրա:
Իրենց լավ դրսեւորած ուսանողները հնարավորություն կունենան հետագայում աշխատանքի անցնել ՀԿԵՈՒ-ում: