News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թերթի տեղեկություններով, Կարմիր խաչի իրականացրած «բարեգործական» ծրագրերի անվան տակ հաճախակի բնույթ են կրում Սիրահարների այգում պահպանակների բաժանումը: Ընդ որում, «բարեգործական պահպանակները» բաժանվում են առանց տարիքային սահմանափակումների. տրվում են անգամ անչափահաս երեխաներին:

Վերջերս Կարմիր խաչը մի շարք հասարակական կազմակերպությունների հետ համատեղ հերթական միջոցառումների շարքն էր կազմակերպել: Ակնհայտ էր` ՁԻԱՀ-ի դեմ կազմակերպված ակցիան իրականում ոչ այլ ինչ էր, եթե ոչ պահպանակների գովազդ: Թերթի տեղեկություններով, Կարմիր խաչի աշխատակիցներն իրենց մերձավորներին խորհուրդ չեն տալիս օգտվել բաժանվող պահպանակներից:

Մասնագետների փոխանցմամբ, դրանք հիմնականում ժամկետանց են լինում: Եվ ոչ միայն: Կասկածներ կան, որ պահպանակների խոնավացնող հավելումները պարունակում են օտար սպերմատազոիդներ, որոնք ներթափանցելով կնոջ օրգանիզմ, թողնում են գենետիկ հետք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ