News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Կանգ առնելու հրամանն անակնկալ էր բացարձակապես բոլոր զինվորականների համար: Հսկայական թվով տղաներ կային, ովքեր պատրաստ էին մինչեւ վերջ պայքարել ինչպես Շուշիի, այնպես էլ առհասարակ Արցախի յուրաքանչյուր բնակավայրի համար: Այս մասին «Սոլովյով LIVE - ՍՄԵՌՇ»-ի  եթերում ասաց Wargonzo նախագծի ռազմական թղթակից Սեմյոն Պեգովը:

«Ես շարքային կազմին եւ նույն դաշտային հրամանատարներին հարցեր չունեմ: Հրամանատարները գնդապետի մակարդակով աշխատում էին դաշտում եւ զեկուցում էին վերեւ, իսկ ճակատի որոշ հատվածներում նրանք արդեն սկսել էին հակահարված տալ եւ փոխել իրավիճակն իրենց օգտին: Գաղտնիք չէ, որ վերջին օրը Մարտունու ուղղությամբ ադրբեջանական բանակն արդեն նահանջում էր:

Կարող եմ ասել այն, ինչ ես տեսել եմ իմ աչքերով վերջին օրերին Շուշիում: Համոզված եմ, որ հնարավոր էր շարունակել կռվել: Հայտնի պայմանագրերի ստորագրման պահին Արցախի պաշտպանության բանակի որոշակի ստորաբաժանումներ դեռ քաղաքում էին` պատրաստ պաշտպանել քաղաքը բոլոր այն խմբավորումներից, որոնք այնտեղ են հասել այն նույն «դժոխային» կիրճով:

Կարող եմ ասել, որ «դժոխային» կիրճի գաղափարը զուտ ռազմավարական առումով հետաքրքիր էր եւ հեռանկարային:

Հայտարարությունից հետո (Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի - խմբ.), որ թշնամին գտնվում է քաղաքից 5 կմ հեռավորության վրա, եւ զենք վերցնելու կոչից հետո Շուշին երկար ժամանակ դիմակայեց: Երբ Ադրբեջանը մտցնում էր իր ստորաբաժանումները նեղ կիրճով (ավելի քան 40 կմ երկարությամբ), նրանք այնտեղ պարբերաբար մաղվում էին հրետանիի կողմից, հետախուզությունը վերահսկում էր այդ գործընթացը եւ այլն, եւ այլն:

Ինչո՞ւ ինչ-որ պահի կա՛մ հրաման տրվեց, կա՛մ չնկատեցին այս իրավիճակը, երբ խմբերն արդեն ներթափանցել էին բուն քաղաք, եւ նրանք ամրապնդվել էին այնտեղ առանձին ծայրամասերում եւ թաղամասերում, նրանք կարողացան ներթափանցել քաղաք, եւ ինձ համար սա մեծ հարց է: Թե ում մեղքն է դա, հիմա դժվարանում եմ ասել: Գուցե հերթական դիրքի պարզ սխալ, որը բաց թողեց այս խումբը, գուցե դա ինչ-որ հայեցակարգային լուծում էր: Սա պետք է դատի պատմությունը: Կրկնեմ, որ այնտեղից իմ լուրերը մի փոքր հակասում էին պաշտոնական գծին: Երբ ասում էին, որ քաղաքը հանձնվել է, ես հիանալի գիտեի, որ այնտեղ դեռ զինվորներ կան, եւ այդ մասին բաց գրում էի: Կարծում եմ, որ անհրաժեշտ է հասկանալ եւ բացատրություններ լսել պատասխանատու անձանցից, թե ինչու դա տեղի ունեցավ:

Շուշի իսկզբանե լեռնային արահետներով դիպուկահարների շատ փոքր խումբ էր ներթափանցել, որոնք որոշակի կետեր էին գրավել քաղաքում: Նույն խմբերը, որոնք զանգվածաբար հավաքվում էին, հրետանային հարձակման ենթարկվեցին: Այս դիպուկահարների մաքրումն իրականացվում էր: Այլ հարց է, թե ինչու այն դադարեցվեց ամենավճռական պահին: Այդ պահին Շուշիում ադրբեջանական զինված ուժերի մեծ կենտրոնացվածություն չկար: Կարծում եմ` երկու կողմերում էլ նույն քանակի մարդիկ (200-ը 200-ի դիմաց) կային: Մնացած բոլոր ուժերը գտնվում էին Ստեփանակերտի կողմից Շուշիի մերձակայքներում եւ խմբերով փորձում էին ներթափանցել այնտեղ եւ թվային առավելություն ապահովել: Մյուս կողմից նույնն էր տեղի ունենում: Ինչու հանկարծ այդ խմբերն ինչ-որ պահի կարողացան ավելի ակտիվ ներթափանցել, սա է հարցը»,- ասել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
24 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում որոշեց 2 ամսով երկարաձգել 44-օրյա...
ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրահանգումները Ադրբեջանի կողմից՝ իր պարտավորությունների կատարման վերաբերյալ
ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեն 2024թ. մայիսի 10-ին հրապարակել է Ադրբեջանի կողմից ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոնվենցիայի ներքո...
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ