News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Երեւանի մետրոպոլիտենի « Գործարանային» - «Շենգավիթ» կայարանների ուղեհատվածը հոսանքազրկվել էր այսօր` ժամը 17:50-ի սահմաններում: Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Կ. Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը, ահազանը ստանալուն պես դեպքի վայր է մեկնել տեխնիկական սպասարկման բրիգադը, որը հայտնաբերել է, որ թուլացել է կոնտակտային ցանցը եւ արդյունքում  առաջացել է թույլ միացում:

«Ստիպված եղանք դադարեցնել այդ ուղեմասի երթեւեկությունը, որը վերականգնվել է 30 րոպե անց «Գարեգին Նժդեհ»- «Սասունցի Դավիթ 1» եւ «Բարեկամություն»- «Սսասունցի Դավիթ 1» ուղեգծերով: Այն ուղեւորները, ովքեր ցանկանում են մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանից հասնել «Գարեգին Նժդեհ» կայարան, պետք է «Սասունցի Դավիթ» կայարանում տեղափոխվեն մյուս շարժակազմ»,- հայտնեց Յայլոյանը:

Մետրոպոլիտենի տնօրենը նաեւ հավաստիացրեց, որ մետրոպոլիտենի երթեւեկությունը շարունակվում է վերոնշյալ ռեժիմով, իսկ բնականոն աշխատանքային ռեժիմով մետրոն կաշխատի վաղը առավոտյան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ