News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանի ուղերձում ասվում է.
Սիրելի հայրենակիցներ, Թանկագին երեխաներ,
Շնորհավորում եմ բոլորիս Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

Արցախում ավանդաբար նշվում է այս պայծառ ու հրաշալի տոնը: Եվ դա պատահական չէ, քանի որ երեխաների պաշտպանությունը, նրանց առողջության, կրթության ու դաստիարակության հարցերը բոլոր ժամանակներում կարեւոր տեղ են զբաղեցրել հայկական իրականության մեջ: Ընտանիքն ու երեխան միշտ սրբություն են եղել հայ մարդու համար:

Այսօր էլ մեր պետությունն ու հասարակությունը անում են հնարավորը երեխաներին ուշադրությամբ ու հոգատարությամբ շրջապատելու, նրանց համար ապահով ու բարեկեցիկ պայմաններ ստեղծելու ուղղությամբ, իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնց նպատակը մեկն է. մեծացնել առողջ, կրթված ու զարգացած, ժամանակին համընթաց քայլող սերունդ: Երեխաները մեր կյանքի իմաստն են, մեր ուրախությունն ու հպարտությունը, եւ մենք այսուհետ էլ  կշարունակենք աշխատել նրանց կարիքները հոգալու, նրանց իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Արցախի բոլոր երեխաներին եւ մաղթում խաղաղ, ուրախ ու անհոգ մանկություն, առողջություն, երջանկություն ու հաջողություններ միշտ եւ ամենուր»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ