News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Թուրքիայի «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելիի՝ Դիարբեքիրում հունիս 6-ի նախընտրական հանրահավաքի ժամանակ սադրանքներ կազմակերպելու մեղադրանքով ձերբակալվել է ծայրահեղ ազգայնականների շրջանում  հեղինակություն Յուսուֆ Զիյա Արփաջըքը։ Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ՝ թուրքական ոստիկանությունը ձերբակալել է 17 հոգու, ովքեր նախապատրաստել են սադրանքներ իրականացնել հունիսի 6-ին Դիարբեքիրում տեղի ունենալիք Դեւլեթ Բահչելիի նախընտրական հանրահավաքի ընթացքում։ 

Ձերբակալվածների մեջ է նաեւ MHP-ի լեգենդար առաջնորդ Ալփարսլան Թյուրքեշի մտերիմ եւ թիկնապահ Յուսուֆ Զիյա Արփաջըքը։ Վերջինս 1992-ին Ղարաբաղում պատերազմել է հայերի դեմ։  Կան նաեւ լուսանկարներ, որտեղ Արփաջըքը զինվորական հագուստով նկարվել է Ղարաբաղյան պատերազմի ժամանակ։ Արփաջըքը 2003-ին մեկնել է Իրաք պատերազմելու ամերիկյան ուժերի դեմ։

Արփաջըքը 1978-ից անդամակցում է ծայրահեղ ազգայնական «Իդեալիստների շարժում» կազմակերպությանը  եւ դատապարտվել 10 տարի ազատազրկման, երկու անգամ փախչել է բանտից։ Նրան անվանում են «Յուսուֆ հոջա», ով ծայրահեղ ազգայնականների մեջ մեծ հեղինակություն է վայելում։

Հայտնի է նաեւ, որ Ազգայնական Շարժում կուսակցության առաջնորդ Ալփարսլան Թյուրքեշը մտադրություն ուներ Բաքվի մոտակայքում ստեղծել «Բոզքուրթ» (գորշ գայլ) անվանվող  ճամբար, որտեղ ադրբեջանցի եւ այլ թուրքալեզու ժողովուրդների ներկայացուցիչ պանթուրքիստական հայացքների տեր երիտասարդները զինվորական կրթություն ստանաին։   Շրջանավարտներից սկզբնական շրջանում պետք է կազմվեր «Բոզքուրթ» անվանվող ստորաբաժանումը, որը հետագայում պետք է հանդիսանար այսպես կոչված «Թուրանի բանակի» հիմքը: Ինչպես նշել է իր հուշերում Յուսուֆ Զիյա Արփաջըքը. «ըստ առաջնորդի (Ա. Թյուրքեշի) այդ բանակը պետք է հասներ Երեւանի դարպասներին»: Իրականում 1992 թ. Բաքվի մոտակայքում հիմնվեց «Ռուզգյար» (քամի) անվանվող ճամբարը, որտեղ դիվերսիոն եւ քուրդ զինյալների ջոկատների հետապնդման փորձ ունեցող թուրք ազգայնականները վարժեցնում էին ադրբեջանցի ազգայնականներին, որոնցից ստեղծվեց «Ռուզգյար» ստորաբաժանումը: Այդ ստորաբաժանման փոգնդապետ էր հանդիսանում Յուսուֆ Զիյա Արփաջըքը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ