News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հունիսի 4-ին կայանալիք Եվրոպայի առաջնության Ռուսաստան – Հայաստան ընտրական հանդիպումից առաջ Սանկտ Պետերբուրգում Վարդան Մինասյանը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ թիմերի երեւանյան հանդիպման համեմատ Հայաստանի հավաքականն այժմ հոգեբանորեն եւ ֆունկցիոնալ ավելի լավ է պատրաստված: Թեեւ ընտրական մրցաշարի հինգ խաղերից չորսը Հայաստանի հավաքականը տանն է անցկացրել, սական Մինասյանի խոսքով, հավաքականը դրսում խաղալու փորձ նույնպես պետք է ձեռք բերի, իսկ ռուսների հետ բարդ կլինեն մեկնարկային րոպեները:

Դարպասապահ Ռոման Բերեզովսկին, պաշտպան Սարգիս Հովսեփյանը եւ հարձակվող Յուրա Մովսիսյանը չնայած բաց թողած խաղերին այժմ լավ վիճակում են եւ պատրաստ են վաղվա խաղին: Մինասյանը նշել է, որ թիմի առջեւ ամեն խաղից առաջ դրվում է հաղթելու խնդիր եւ մրցաշարային աղյուսակին ինքը չի նայում:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն արդեն որոշել է մեկնարկային կազմը եւ հույս ունի, որ մնացած միակ մարզման ընթացքում ոչ ոք վնասվածք չի ստանա:
Թիմն էլ փորձում է միշտ խաղալ նույն տակտիկական դասավորվածությամբ, սակայն թիմը խաղում է այնքան, ինչքան մրցակիցն է հնարավորություն տալիս: Սակայն Ռուսաստանի հավաքականի մարտավարությանը հարմարվելու մտադրություն Հայաստանի հավաքականը չունի, ասել է Մինասյանը:


!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Orange Fitness-ը նշեց 10-րդ տարեդարձը
Orange Fitness-ը առաջինը Հայաստանում որդեգրեց «ավելին, քան ֆիթնես» մոտեցումը…
NEWS.am-ի նոր նախագիծը՝ ՖԻՖԱ-ի Աշխարհի Գավաթին ընդառաջ
Գործակալությունը գործարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնության հատուկ էջը...
Բրազիլիայում ձերբակալվել են Օլիմպիական խաղերի ժամանակ ահաբեկչություն կազմակերպելու մեջ կասկածվող անձինք
Բրազիլիայի երկու քաղաքացիների կասկածում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապերի մեջ…
Եվրո-2016. Գրիզմանի դուբլն աշխարհի չեմպիոնին զրկեց եզրափակիչից (ֆոտո)
Եզրափակիչում՝ Ֆրանսիա - Պորտուգալիա...
Սերժ Սարգսյանը Մոսվկայում ներկա է եղել Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի բացմանը
Ստուգատեսի հաղթողն իրավունք կունենա մասնակցելու նոյեմբերի 11-30-ը Նյու Յորքում նախանշված չեմպիոնական մրցախաղին...
Բարով եկար քո հողը, քո տունը. հայ կին պատգամավորը՝ Արաս Օզբիլիսին
Չպետք է մոռանալ, որ Արասը ծնվել է Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում ու այս հողերի աճեցրած արժեք է...
Ամենաշատ