News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Երեւանի Էրեբունի վարչական շրջանից աղիքային  սուր վարակով Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց են տեղափոխվել 26 քաղաքացիներ. թունավորման պատճառը խմելու ջուրն է եղել։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց հանրապետության գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը։

«Երեկ երեկոյան ժամերին հիվանդանոց ընդունվածներից 20-ը երեխաներ են, 6-ը՝ մեծահասակներ։ Ընդ որում, ամենափոքր երեխան 1 տարեկան է։ Նրանց բոլորի մոտ աղիքային սուր վարակի պատկեր է գրանցվել։ Համոզված եմ, որ ինֆեկցիայի պատճառը ջուրն է, բայց թե մանրէների որ տեսակն է դարձել թունավորման պատճառ, պարզ կդառնա լաբորատոր հետազոտոթյուններից հետո՝ հավանաբար րկուշաբթի»,- տեղեկացրեց Ասոյանը։

Նա նաեւ ընդգծեց, որ հիվանդների առողջական վիճակի մեջ դրական տեղաշարժ կա եւ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Արա Ասոյանը միաժամանակ հերքեց տարածված շշուկները, թե թունավորման պատճառը վարունգն է: Հիշեցնենք, որ եվրոպական երկրներում արդեն 17 մարդ է մահացել վարունգների թունավորումից, հազարից ավելի մարդիկ վարակվել են: Հայաստանը արգելել է վարունգի ներկրումն Իսպանիայից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրյուսելում գերմանացի պատգամավորի գրասենյակը Չինաստանի օգտին լրտեսության կասկածանքով խուզարկվել է
Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից պատգամավորի առաջատար թեկնածու Մաքսիմիլիան Կրախը, որի օգնականն անցյալ ամիս ձերբակալվել էր Չինաստանի օգտին լրտեսելու կասկածանքով, հսկողության տակ է հայտնվել...
Թմրաշղթան բացահայտվել է. հայտնի է՝ ինչպես է աշխատել մեխանիզմը
Թմրամոլության և հատկապես ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում...
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 28-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման...
Գերմանիայում դատում են Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի խաչը գողացած տղամարդուն. Bild
Քանի որ խաչն առնչվում էր պոնտիֆիկոսին, մասունքն արժեքը շուկայում հասնում է մինչև 50 հազար եվրոյի...
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է. նրան գտել են Թումոյի այգում
Ապրիլի 10-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Անժելա Բիձյանի անհետ կորելու մասին...
Մեծ Քեթիում բախվել են «Nissan»-ը, «Volkswagen Passat»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 6 վիրավոր
Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը...
Ամենաշատ