News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հունիսի 3-ին, ժամը 03.30-ին, շտապօգնությունից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ  Տիգրան Մեծի պողոտայի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 76-ամյա Սվետլանա Գրիգորյանի դիակը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դիահերձարանում կատարված զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր:

Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (Սպանությունը) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նույն օրը, ժամը 05.55-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած  օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ բերման է ենթարկվել 43-ամյա Արամ Դիլանյանը, որը խոստովանել է, որ գիշերը, ոգելից խմիչքի ազդեցության տակ, նշված բնակարանում բռունցքներով հարվածել է Ս. Գրիգորյանին եւ պատճառել մահ:

Արամ Դիլանյանը ձերբակալված է, կատարվում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ