Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաների մասնակիցները Հանրապետության հրապարակում այս պահին տեղադրում են վրաններ՝ գիշերելու համար։
«Եղանակը ցուրտ է, կան դժվարություններ, բայց մենք պինդ ենք, ամուր ենք, միասին ենք։ Որոշվում է մեր երկրի ապագայի հարցը»,- նշեց Իշխան Սաղաթելյանը եւ հավելեց, որ չեն հեռանալու մինչև Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտա։
Նշենք, որ այս պահին շրփափակված է Կառավարության շենքը, Դատախազության շենքը, ԿԳՄՍ նախարարության շենքը։
Անհնազանդության բողոքի ակցիաները շարունակվում են։