News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայկական զինված ուժերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը` մեկնաբանելով հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուրերը:

«Իրականում ադրբեջանական կողմը ամեն օր ավելացնում է հրադադարի ռեժիմի խախտումները և փորձում դրանք վերագրել հայկական կողմին: Ադրբեջանի նման քաղաքականությունը դատարապարտված է, քանի որ միջազգային հանրությանը դժվար է բացատրել, թե որն է հայկական կողմի շահը` հակամարտության գոտում իրավիճակը սրելու և հրադադարը խախտելու համար:

Կարծում եմ` Ադրբեջանը ամենօրյա նման ապատեղեկատվությամբ փորձում է հող նախապատրաստել ապագա սադրանքների համար: Հայկական զինված ուժերը ի զորու են համարժեքորեն պատասխանել Ադրբեջանի բոլոր սադրանքներին»,- նշել է Կարապետյանը:

Նշենք, որ ընթացիկ տարվա սկզբից Ադրբեջանը մոտ 5 հազար անգամ խախտել է հրադադարի ռեժիմը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների զինված ուժերի հետ շփման գծում: Հայաստանի պաշտպանության նախարարության տվյալներով` նշված ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերը մոտ 900 անգամ կիրառել են СВД, մոտ 100 անգամ` ДШК, 90 անգամ` «սեւ նետ» տեսակի զենք: Բացի այդ, ադրբեջանական կողմը տարվա սկզբից 6 անգամ օգտագործել է РПГ-7 նռնակ եւ երկու անգամ`АГС-17:

Հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում տարվա սկզբից սպանվել է 8 զինծառայող, վիրավորվել է 7-ը:

2010թ. Ադրբեջաննը մոտ 7300 անգամ խախտել է հրադադարը, իսկ 2009-ին` գրեթե 4600 անգամ: 2008-ին արձանագրվել է 3500 խախտում, 2007-ին` 1400, իսկ 2006-ին` ընդամենը 600 խախտում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ