News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 22-ին, երբ Հայաստանում հայտարարված եռօրյա սուգն ավարտվեց, Երեւանում եւ մարզերում սկսվեցին զանգվածային բողոքի ցույցերը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժումը» փորձում է դուրս գալ նեղ կուսակցական կարգավիճակից եւ գոնե մասամբ հաղթահարել հասարակության զգալի մասի անտարբերությունը: Այնպես, ինչպես ժամանակին արել է Փաշինյանն ու նրա մարդիկ, ընդդիմադիրները շրջափակում են որոշ վարչական շենքեր Երեւանում: Սակայն, ի տարբերություն 2018 թվականի գարնան, երբ ոստիկանությունն անսպասելիորեն ժողովրդավար վարքագիծ էր դրսեւորել, այսօր այն պահպանում է պետական իշխանության մարմինները եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը կտրականապես հրաժարվում է հեռանալ իր պաշտոնից, գրում է Անդրեյ Արեշեւը «Եվրասիայի ռիթմը» հոդվածում:

Եւ այդուհանդերձ, երբ Փաշինյանը փորձում էր մուտք գործել Սյունիք, որոշ տեղեկություններով, ոստիկանությունը հրաժարվել է կատարել նրա հրամանը վրդովված քաղաքացիների խմբին ցրելու մասին, որոնք փակել էին Գորիս, Կապան եւ Մեղրի տանող ճանապարհը: Երկրորդ ղարաբաղյան պատերազմում պարտությունից հետո Սյունիքի մարզում ընթանում են սահմանագծման աշխատանքներ, որի հետեւանքով Հայաստանի հարավի հիմնական քաղաքները, որոշ գյուղերը, ինչպես նաեւ դեպի Իրան տանող ճանապարհը հայտնվել է հրետանու թիրախում: Հատկանշական է, որ նախկին խորհրդային հանրապետությունների վարչական սահմանները, որոնք բազմիցս փոփոխվել են ժամանակի ընթացքում, համաձայնեցվում են GPS-նավիգացիայի միջոցով, մինչդեռ իրական քարտեզները մնացել են չպահանջված:  

Այդ կապակցությամբ ենթադրվում է, որ Փաշինյանի ռեժիմը դեռեւս ամբողջովին չի կատարել իր առաքելությունը, որը ստորագրվել է իր արեւմտյան եւ այլ կուրատորների կողմից: Ադրբեջանի հետ «խաղաղության, բարեկամության եւ սահմանների մասին հիպոթետիկ պայմանագրի» հավանական ստորագրումը (Ղարաբաղից հայերի անխուսափելի հեռացումով), սահմանների բացումն ու Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը մեխանիկորեն իմաստազրկում են ռուսական բանակի՝ Գյումրու 102-րդ ռազմաբազայի ներկայությունը:

Բնականաբար, այդ «բարձր առաքելության» իրականացումն անհնար է առանց Լեռնային Ղարաբաղը հանձնելու.դե ֆակտո դա արդեն կատարվել էր առանցքային կառույցների ապակրեդիտավորմամբ, որոնք ձեւավորում են պետությունը: Թավշյա հեղափոխության արտաքին ուղեկցումը դառնում է ակնհայտ:

Առանցքային պաշտոններին նշանակվել են լատենտ կամ ակնհայտ ռուսաֆոբներ, ինչը քայքայել է Մոսկվայի հետ երկխոսությունն անվտանգության ոլորտում, եւ կարծիք կա, որ դա արվել է գիտակցաբար: Ուղիղ հարվածի ներքո է գտնվել Հայ առաքելական եկեղեցին, ավանդական ընտանեկան արժեքները, բանակն ու հատուկծառայությունները, ինչի հետեւանքով բազմապատկվել են կորուստները ռազմական գործողություններում՝ դրանց արդյունքներն էլ ավելի ցավալի դարձնելով:

Սոցցանցերում քաղաքացիներին «սեւերի» եւ «սպիտակների» բաժանելով խելահեղ «հեղափոխական» (իրականում՝ սեկտայական) հռետորաբանությունը բազմիցս ահագնացրել է լարվածությունը հասարակության շրջանում՝ նրան հասցված բարոյակահոգեբանական հարվածն էլ ավելի ցավոտ դարձնելով: Եռաբլուրում ֆեյք «լացողները», Սիսիանում կեղծ «ժողովուրդը» եւ երեխաները, կարծես, մթագնել են Հանրապետական կուսակցության օգտին ձայն տալու համար 5 հազար դրամների մասին հեկեկոցները:

Արդյո՞ք պետք է զարմանալ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «վերելակային» բանակցությունների հարցով իր «գործընկերոջ» նկատմամբ ծաղրանքներից անցել է նրա ուղիղ պաշտպանության տակտիկայի:

Պետական կառավարման քաոտիզիացիան, որի համար ճանապարհ է հարթվել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի «սահմանադրական բարեփոխման» շնորհիվ, կարեւոր գործոն է դարձել ինչպես ռազմական պարաստությունների, այնպես էլ դրանով պայմանավորված սոցիալ-տնտեսական խնդիրների համար: «Բիզնեսի եւ կազմակերպությունների ներկայացուցիչները համոզված են, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի գործունեությունը պետք է որքան հնարավոր է շուտ դադարեցվի: Ընկերությունները, որոնք միացել են գործադուլին, պետք է համոզված լինեն, որ Նիկոլ Փաշինյանի սոցիալ-տնտեսական քաղաքականության պատճառով երկիրը գտնվում է տնտեսական կոլապսի շեմին»,-ասվում է Հանուն հայրենիքի փրկության շարժման հայտարարության մեջ:

Գործող հիմնական օրենքի համաձայն՝ իր պաշտոնից վարչապետին հեռացնելու համար կարելի է խորհրդարանում գործընթաց սկսել: Խիզախություն ցուցաբերելով՝ «Իմ քայլը» իշխող խմբակցության որոշ անդամներ արդեն լքել են խմբակցությունը, եւ կարելի է ենթադրել, որ այդ գործընթացը կշարունակվի ցույցերի ակտիվացմանը զուգընթաց: Ըստ ամենայնի՝ քիչ-քիչ խմորումը սկսվում է: Այսպես, հեռացման մասին դիմում են գրել կարմիր բերետներ գումարտակի հրամանատարի տեղակալ  Խաչատուր Թովմասյանը, ներքին զորքերի հրամանատարի տեղակալ, գնդապետ Սամվել Հակոբյանը, քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պողոսյանը եւ այլք: 

ինքնակամ հեռացման կամ վերոնշյալ «խորհրդարանական ուղու» միջոցով դատախազությունը կարող է Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցել պետական դավաճանության գործով, որից հետո նա պետք է ձերբակալվի: Ի վերջո, կառավարության երկու երրորդի պահանջով նիստ կհրավիրվի, որում կբարձրացվի վարչապետի հրաժարականի հարցը:

Բողոքի ակցիաները, երթերը կշարունակվեն: Իշխանությունից հեռացում, պրոֆեսիոնալներով համալրված անցումային կառավարության ձեւավորում, արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ նախագահական-խորհրդարանական սահմանադրական մոդելի վերադարձի հեռանկարով, Ռուսաստանի հետ բազմակողմ կապերի ամրապնդում. ահա  սրանք են հիմնական քայլերը, որոնք Հայաստանին թույլ կտան փոքր-ինչ նահանջել անդունդի եզրից: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ