News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Երեւանում քիչ առաջ տեղացած հորդառատ անձրեւը զգալի անհարմարություններ է ստեղծել մեր քաղաքացիների համար:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անանցանելի են դարձել միանգամից մի քանի փողոցներ: Մասնավորապես Երեւանի Հալաբյան, Շինարարներ, Լենինգրադյան, Ռուբինյանց փողոցներում տրանսպորտի երթեւեկությունը գրեթե կանգնել էր:

Մարդիկ ստիպված էին իջնել երթուղային մեքենաներից եւ ոտքով հեռանալ, իսկ շատերն էլ իրենց դժգոհությունն էին հայտնում քաղաքային իշխանություններից` նշելով, որ պատերը լվացելու կամ այլեւայլ նախաձեռնությունների փոխարեն շատ ավելի լավ կլիներ միջոցներ ձեռնարկել հորդ անձրեւների դեպքում երթեւեկությունը կաթվածահար չանելու համար:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Տպել
Ամենաշատ