News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայկական կողմը պետք է հրաժարվի Հելսինկյան եզրափակիչ ակտից եւ ասի, որ այն տվյալ դեպքում անընդունելի է, կամ պետք է օգտագործվի սահմանափակ իմաստով, միայն որպես Հայաստանի, ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի ապագա հարաբերությունների հիմք: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը:

Մեկնաբանելով Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի հայտարարությունը, փորձագետը նկատել է, թե Ազիմովը մասամբ ճիշտ է. «Ինչպես ես ասել եմ իմ մամուլի ասուլիսում, Հելսինկյան եզրափակիչ ակտը նախապատվությունը տալիս է տարածքային ամբողջականության սկզբունքին: Իսկ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը չպետք է հակասի այդ սկզբունքին: Ուստի պետությունից անջատումը հնարավոր է միայն այդ պետության համաձայնության դեպքում: Իսկ Ադրբեջանը իր համաձայնությունը երբեք չի տա: Պատահական չէ, որ Բրայզան ամենուրեք առաջ է մղում ՀԵԱ-ն` մոռանալով միջազգային իրավունքի մյուս նորմերը»:

Միեւնույն ժամանակ Միխայիլ Ալեքսանդրովը նկատել է, որ Ազիմովը սխալ է այն առումով, թե Հելսինկյան ակտը պետք է հիմք ծառայի ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար. «Այն, որ միջնորդները, եւ հատկապես ամերիկացիները անընդհատ այդ ակտը մտցնում են բոլորի աչքը, չի նշանակում, որ այդ փաստաթղթին պետք է համաձայնեն բոլորը»:

Ըստ փորձագետի, այս դեպքում կիարռելի է Մոնտեվիդեոյի կոնվենցիան, որը, ի դեպ, ստորագրել է նաեւ ԱՄՆ-ը: Ըստ այդ հռչակագրի, ԼՂՀ-ն ունի անկախ պետության լիիրավ կարգավիճակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ