News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայտնի են դարձել Հրազդան քաղաքում այսօր` հունիսի 9-ին ժամը 21:00-ի սահմաններում հարազատ մորը դանակի բազմաթիվ հարվածներ հասցրած երիտասարդի եւ նրա մոր անունները:

Ինչպես NEWS.am-ին դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ երիտասարդը 22-ամյա Սարո Խաչատրյանն է, իսկ մայրը 49-ամյա Կարինե Կոստանդյանը:

Նրանք բնակվում են Հրազդան քաղաքի միկրոթաղամասի 302 շենքի 8-րդ հարկում: Մայրը վիրավոր վիճակում 8-րդ հարկից ոտքով իջել է մինչեւ առաջին հարկ եւ ամբողջ աստիճանավարդակն արյունոտ է: 49-ամյա կինը վնասվածքներն ստացել է հիմնականում թեւերի եւ կրծքավանդակի մասում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում այսօր` հունիսի 9-ին ժամը 21:00-ի սահմաններում դանակահարություն է տեղի ունեցել. որդին դանակի 4-8 հարված էր հասցրել հարազատ մորը:

Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ քննչական խումբը` ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Վաղարշակ Վարդանյանի գլխավորությամբ, նաեւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի օպերատիվ խումբը` քննչական բաժնի պետ Վալենտին Պապյանի գլխավորությամբ:

Ոստիկության բաժին բերված երիտասարդի վերնաշապիկի վրա տեսանելի էին արյան հետքերը: Այս պահին նա գտնվում է ոստիկանության Հրազդանի բաժնում:

Այս պահին դեպքի վայրում քննչական փորձարարական աշխատանքներ են կատարվում: Աշխատանքները ղեկավարում է ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչ Վահե Կարապետյանը: Նրա հանձնարարականով դեպքի վայր են հրավիրվել ընթերականեր, որոնց ներկայությամբ հանցագործության գործիք խոհանոցային դանակը փաթեթավորվել է եւ քննիչի որոշմամբ, այն ուղարկվելու է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:

Դանակի մի քանի հարված ստացած մայրը տեղափոխվել է Հրազդանի հիվանդանոց:

Լուսանկարները   եւ   տեսանյութը ՝  Գագիկ   Շամշյանի


!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ