News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Երեւանում այսօր` հունիսի 14-ին 11:20-11:30-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Արշակունյաց պողոտայում:

Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ը հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տաքսի ավտոմեքենան բախվել է թիվ 2 տրոլեյբուսին: Վթարի հետեւանքով, Արշակունյաց պողոտայում խցանումներ են առաջացել:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Վթարն Արշակունյաց-6 շենքում տեղակայված անվտանգության համակարգերի «Ջիֆեքս» խանութ-սրահի տեսախցիկներն արձանագրել են տեղի ունեցածը:

Տեսախցիկները հստակ արձանագրել են, որ մեղավորը եղել է տրոլեյբուսի վարորդը: Բանն այն է, որ մի կին կանգնեցրել է տրոլեյբուսը կանգառից դուրս, վարորդը կտրուկ արգելակել է, որի հետեւանքով տաքսի ավտոմեքենան հետեւից բախվել է տրոյելբուսին:

Մինչ շտապօգնության ժամանումը, տաքսու վարորդին առաջին օգնությունը ցուցաբերել են «Ջիֆեքս» անվտանգության համակարգերի խանութ-սրահի աշխատակիցները:

Դեպքի վայր են ժամանել ՃՈ հետաքննիչները, ինչպես նաեւ  ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները:

Այս պահին դեռ ահազանգեր չկան, թե քանի հոգի եւ ովքեր են տեղափոխվել հիվանդանոց:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ