News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր Երեւանի պետական համալսարանում մասնակցել է ՀՀ եւ Արցախի Ազգային հերոս Յուրա Պողոսյանի ծննդյան 50-ամյակին եւ մահվան 19-րդ տարելիցին նվիրված հուշ-ցերեկույթին:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը ներկա են եղել հերոսի հարազատները, մարտական ընկերները, համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմը, ուսանողներ եւ ներկայացուցիչներ պաշտպանության նախարարությունից:

Յուրա Պողոսյանի մարտական ուղուն նվիրված ֆիլմի ցուցադրումից հետո ելույթ են ունեցել հերոսի քույրը` Իրինա Առաքելյանը, մարտական ընկեր Մարտիկ Հայրապետյանը, ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Արամ Սիմոնյանը եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Առանձնահատուկ կարեւորելով արցախյան ազատամարտում Յուրա Պողոսյանի ունեցած ավանդը` Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. «Յուրա Պողոսյանը այն անհատներից է, որոնք կանգած են հայկական բանակի ստեղծման ակունքներումե: Խոսելով ազգային հերոսի թողած հոգեւոր ժառանգության մասին` պաշտպանության նախարարը նշել է, որ նրա պատգամները այսօր կատարում են հայոց բանակի զինվորները` աչալուրջ հսկելով մեր հայրենիքի սահմանները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ