News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Ամերիկացի գիտնականները ՆԱՍԱ-ի «Սփիթցեր» տիեզերական աստղադիտակի օգնությամբ տիեզերական զանգվածային կատակլիզմ են արձանագրել՝ աստղի կլանում սեւ խոռոչի կողմից։ Իրադարձությունը տեղի է ունեցել Վիշապի համաստեղությունում՝ գալակտիկայի ճիշտ կենտրոնում՝ Երկրից 3,8 մլրդ լուսային տարի հեռավորության վրա:

«Սա իսկապես շատ անսովոր իրադարձություն է։ Մենք այդ երեւույթին հետեւում ենք արդեն երկուսուկես ամիս»,-ասել է ուսումնասիրության հեղինակ, Կալիֆորնիայի համալսարանի գիտնական Ջոշուա Բլումը։ Նրա խոսքով, խոռոչն իր հրեշային ձգողության ուժի հաշվին կլանել է աստղ, որը չափով համարժեք Արեգակին, սակայն միլիանովոր անգամներ հոծ է մեր Արեգակից։ Ընդ որում, ոչ միայն կլանել է, այլ նաեւ մասերի է բաժանել:

Նմանօրինակ դեպքեր շատ հազվադեպ են պատահում, գիտնականների գնահատականներով՝ 100 մլն տարին մեկ անգամ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ