News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը, Ռուսաստանն ու Իրանը ֆինանսավորման աղբյուրներ են որոնում Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շրջանակներում: Այդ մասին հունիսի 17-ին Բաքվում հայտնել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը:

Նրա խոսքով, այդ հարցով Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Իրանի միջեւ փոխհամաձայնության հուշագիր կա:

«Այժմ մշակվում են ֆինանսավորման հարցերը նախագծի շրջանակներում»,- ասել է Լեւիտինը:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, երեք երկրների երկաթուղային վարչակազմերի ղեկավարները փետրվարի 8-ին Թեհրանում համաձայնագրերի փաթեթ են ստորագրել նախագծի վերաբերյալ:

Նախատեսվում է կառուցել եւ շահագործման հանձնել Ղազվին-Ռեշտ-Աստարա (Իրան)-Աստարա (Ադրբեջան) երկաթգիծը, որը Հյուսիս-Հարավ երկաթգծի  մասն է դառնալու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ