News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանիշվիլիի հայտարարությունը, թե ես վտանգ եմ ներկայացնում այդ երկրի ազգային անվտանգության համար, պառակտում եմ մտցնում հայ-վրացական հարաբերություններում, պարզաբանումների կարիք ունի»,- մամուլի ասուլիսում հայտարարել է ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության ղեկավար Շիրակ Թորոսյանը` մեկնաբանելով իր հասցեին դեսպանի արած հայտարարությունը:

Ըստ պատգամավորի, Շարմանիշվիլին դեռ պետք է բացատրի, թե իր որ գործողություններն են սպառնալիք ներկայացնում Վրաստանի համար, որ հայտարարություններն են պառակտում մտցնում: «Դեսպանը պետք է բացատրի այդ ամենը, այլ ոչ թե մերկապարանոց հայտարարություններ անի»,- ասել է Թորոսյանը` նկատելով, որ իր բոլոր հայտարարությունները վերաբերել են Սամցխե-Ջավախքին եւ թելադրված են եղել այնտեղ տիրող իրավիճակով:

Նշենք, որ մայիսի 31-ին կայացած մամուլի ասուլիսում Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանիշվիլին ասել էր, թե Վրաստանը, ինչպես եւ Հայաստանն իրավունք ունեն ազգային եւ քաղաքական  անվտանգության նկատառումներով իրենց տարածք թույլ չտալ այս կամ այն անձի մուտքը եւ չբացատրել պատճառը: «Եթե դուք ծանոթանաք Շիրակ Թորոսյանի հայտարարությունների հետ, որոնք որեւէ ընդհանուր բան չունեն խոսքի ազատության հետ, բայց սրում են իրավիճակը, հասկանալի կլինի թե ինչու է նման որոշում կայացվել»,- նկատել էր դեսպանը` ընդգծելով, որ Թորոսյանը սրում է իրավիճակը երկու ժողովուրդների միջեւ:  «Թորոսյանի երբեմն անհավասարակշիռ հայտարարությունների գերազգայնականությունը թույլ չի տալիս նրան Վրաստանում ցանկալի հյուր համարել»,- ասել էր  Թենգիզ Շարմանիշվիլին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ