News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

«Լրագրողների պաշտպանության կոմիտե» (CPJ ) միջազգային կազմակերպությունը դատապարտել է ամերիկյան լրագրող Ամանդա Էրիքսոնի եւ բրիտանուհի իրավապաշտպավ Սիլյա Դեվիսի վրա Բաքվում կատարված հարձակումը:

«Մենք կոչ ենք անում Բաքվի ոստիկանության անհապաղ հետաքննել այդ սարսափելի հարձակումը»,- ասել է կազմակերպության փոխտնօրեն Ռոբերտ Մահոնին եւ հավելել. «Քանի որ հարձակվողների նպատակը կողոպուտը չի եղել, հանցագործության դրդապատճառը նրանց մասնագիտական գործունեությունն է»:

Մի քանի երիտասարդներ հունիսի 15-ի երեկոյան հարձակվել էին աղջիկների վրա եւ առանց բացատրություների սկսել էին ծեծել նրանց։ Աղջիկները նկատել էին, որ երիտասարդները հետեւում են իրենց։ Նրանք լուրջ վնասվածքներ են ստացել։

Ադրբեջանի ՆԳՆ մամուլի խոսնակ Օրհան Մանսուրզադեն Turan-ին ասել էր, որ տեղյակ չէ երկու արտասահմանցիներին ծեծի ենթարկելու փաստի մասին։

Էրիքսոնն ու Դեվիսը համագործակցել են տեղական կազմակերպությունների հետ, թրենինգներ անցկացրել: Էրիքսոնը համագործակցել է «Վաշինգթոն փոսթ» եւ «Նյու Յորք Թայմս» թերթերի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ