News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Թուրքական խորհրդարանի նորընտիր պատգամավոր Սինան Օղանը չի բացառել հնարավորությունը, որ կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը կարող է կրկին խորհրդարանի օրակարգ մտցնել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցը:

«Չեմ կարծում, թե ընտրություններից հետո լուրջ փոփոխություններ կլինեն Ադրբեջանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականության մեջ»,- 1news.az-ին ասել է  TURKSAM ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրենը:

Բայց միաժամանակ նա չի բացառել, որ կառավարող կուսակցությունը կարող է օրակարգ մտցնել արձանագրությունների վավերացման հարցը: Ցանկացած դեպքում, անգամ եթե դա լինի, ես որպես պատգամավոր կտրուկ դեմ կլինեմ, որ այդ հարցը քննարկվի առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատման»։

Հարցին, թե ինչպիսի՞ն է այդ հարցում Էրդողանի տեսակետը, ով բազմիցս հանդես է եկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին, Օղանը նշել է, թե Էրդողանն անում էր դա ազգայնականների ընտրազանգվածն իր կողմը քաշելու համար: «Բայց ընտրություններն անցան, եւ կառավարության ձեռքերը կապված չեն»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ