News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թերթը հիշեցնում է, որ Հայոց ցեղասպանության պատմական փաստի ճանաչման ու դատապարտման` «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» Եվրոպական խորհրդարանի բանաձեւը 24 տարեկան է:

1987թ. հունիսի 18-ին Եվրախորհրդարանը իրական գնահատական է տվել 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրին. «Ողբերգական իրադարձությունները, որ տեղի ունեցան 1915-1917թթ. Օսմանյան կայսրության տարածքում հայերի նկատմամբ, Ցեղասպանություն են` համաձայն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1948թ. դեկտեմբերի 9-ին ընդունած «Ցեղասպանությունը կանխելու եւ դրա համար պատժելու մասին» կոնվենցիայի»:

Եվրոպական կառույցը հաստատել է. «Թուրքական կառավարությունը, մերժելով մինչ օրս ճանաչել 1915թ. ցեղասպանությունը, շարունակում է այդպիսով զրկել հայ ժողովրդին իր սեփական պատմության իրավունքից» եւ նկատի առնել, որ պատմականորեն ապացուցված Հայոց ցեղասպանությունը չի ստացել համապատասխան հատուցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ