News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հունիսի 20-հուլիսի 9 ընկած ժամանակահատվածում  Ռուսաստանում Մազդայի գլխավոր ներկայացուցիչ «Մազդա Մոթոր Ռուս» ընկերությունը  «Մեդիակրատ» ըներության եւ Հայաստանում Մազդաի պաշտոնական ներկայացուցիչ «Թօփ Մոտորս» ՍՊ ընկերության հետ համատեղ  կանցկացնի «MAZDA CX7»  ավտոմեքենայի աննախադեպ լայնամասշտաբ  թեսթ-դրայվ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքով։

Ռուսաստանի դաշնությունից Հայաստան կժամանեն 5 լրագրողական խմբեր ռուսական առաջատար լրատվամիջոցներից ( TV, WEB, MEDIA). Թեսթ դրայվը կանցկացնեն հենց լրագրողները, ինչն էլ կապահովի թեսթ դրայվի  լուսաբանումը ոչ միայն հայաստանյան լրատվամիջոցների այլեւ մեր ռուսաստանյան գործընկերների կողմից։ Ծրագիրը ոչ միայն «MAZDA CX7»  ավտոմեքենայի պրոմո ակցիա է, այլեւ՝ հիանալի ակնարկ-լուսաբանում  Հայաստանի Հանրապետության տեսարժան վայրերի եւ զբոսաշրջության կենտրոնների՝ որոնք ընդգրկվելու են թեսթ-դրայվի երթուղում։

Հայաստան է ժամանելու «Մազդա Մոթոր Ռուս» ընկերության ղեկավարությունը, ինչպես նաեւ՝ հյուրեր Ճապոնիայից։

Միջոցառումը կմեկնարկի հունիսի 20-ին,  ժամը 15-ին, երբ  պատվիրակությունն ու ավտոմեքենաները կժամանեն «Զվարթնոց» օդանավակայան։

Նույն օրը, ժամը 19։45-ին «Tufenkian Heritage Hotels» հյուրանոցային ցանցին պատկանող «Ձորագետ» հյուրանոցային համալիրում թեսթ-դրայվի կազմակերպիչներն ու մասնակիցները կանցկացնեն մամուլի ասուլիս, որին կարող են ներկա գտվել նաեւ -այաստանյան լրատվամիջոցները։

Ընկերությունը հրավիրում է բոլորին ներկա գտվելու եւ լուսաբանելու այս աննախադեպ ու լայնամաշտաբ իրադարձությունը։

Տպել
Ամենաշատ