News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Էրիկ Ֆուրնիեն կարծիք է հայտնել վրացի լրագրողների ցածր որակավորման եւ ինքնագրաքննության մասին, հաղորդում է «Վզգլյադ» թերթը:

«Թբիլիսելեբի» թերթին տված հարցազրույցում դեսպանը, գնահատելով վրացական մամուլի իրավիճակը, ասել է, «թե ոչ ոք չգիտի, թե ում են պատկանում հեռուստատեսային ալիքները»:

Բացի այդ, վրացական լրատվամիջոցների գլխավոր խմբագիրներն իրենց ցանկությամբ են ընտրում թեմաները:

«Լրագրողները վախենում են կորցնել աշխատանքը, ուստի նրանց մոտ զարգացած է ինքնագրաքննությունը»,- ասել է Էրիկ Ֆուրնիեն: Նա նաեւ նշել է հեղինակային իրավունքների անպաշտպանվածությունն ու որակավորման պակասը, բանավեճի բացակայությունը: Այդկերպ, ըստ դեսպանի, լրատվամիջոցները սպառողին «ոչ լիարժեք տեղեկատվություն» են մատուցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ