News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Բոդրում քաղաքի հիվանդանոցում ալկոհոլային թունավորումից մահացել է եւս մեկ ռուս աղջիկ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

22-ամյա Վիկտորիա Նիկոլաեւան թունավորումից հետո կոմայի մեջ է ընկել, իսկ այսօր արդեն տեղեկություն է ստացվել, որ նա մահացել է:

Հիշեցնենք, որ մայիսի 27-ին, 70 տուրիստների համար թուրքական Orhan Denizcilik Marina Tourism and Ticaret ընկերության կազմակերպած ծովային զբոսանքից հետո 22 ռուսներ իրենց վատ են զգացել: Մարդիկ սրտխառնոց, գլխացավ են զգացել եւ անգամ հալյուցինացիաներ ունեցել: 28-ամյա Մարիա Շալյապինան եւ 22-ամյա Աուլիա Զալյաեւան մահացել էին: Եվս երկու ՌԴ քաղաքացիներ մահացել էին հայրենիք վերադառնալուց հետո, որտեղ շարունակում էին իրենց բուժումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ