Գերմանիայում ավելացել է աջ եւ ձախ ծայրահեղականության հողի վրա կատարված հանցանքների թիվը: Այս մասին հայտարարել է ՆԳՆ ղեկավար Հորսթ Զեեհոֆերը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Գերմանիայում քաղաքական հանցավորությունը, որի դրդապատճառ է քաղաքականությունը, զգալիորեն աճել է՝ 8,5 տոկոսով: Նույնիսկ եթե այդ հանցանքները կազմեն հանցանքների ընդհանուր թվի մոտ 1 տոկոս, այդ թվերը մեծ մտահոգություն են առաջացնում»,-հայտարարել է Զեեհոֆերը:
Զեեհոֆերն անցած տարի հակասեմականության հողի վրա հանցանքների «զգալի աճ» է նշել, այն կազմել է 15,8 տոկոս: Նախարարն այդ միտումը ոչ միայն մտահոգիչ, այլ նաեւ ամոթալի է անվանել: