News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր` հունիսի 22-ին կայացել է 2010-2011 ուստարվա` հունիսի 14-ին եւ 15-ին մագիստրոսական թեզեր պաշտպանած 97 շրջանավարտներին նվիրված հանդիսավոր արարողությունը:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ շրջանավարտներին շնորհավորելու էր եկել ՀՀ վարչապետ, Մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նա գերազանցության դիպլոմներ է հանձնել լավագույն 13 մագիստրոսներին:

Միջոցառման ընթացքում համալսարանի երգչախմբի կատարմամբ հնչել են համալսարանի եւ Երիտասարդների միջազգային օրհներգերը:

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՊՄՀ ռեկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը, պաշտոնատար այլ անձինք եւ համալսարանի խորհրդի կազմը:

Արարողությունից հետո համալսարանի խորհրդի անդամների եւ ղեկավարության մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել առաջիկա խորհրդի նիստի օրակարգը, որը մասնավորապես անդրադառնալու է համալսարանի զարգացման 2011-2015 թթ. ռազմավարական ծրագրին:

Աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել  համալսարանի լսարանային ֆոնդի վիճակին:

Տպել
Ամենաշատ