News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 13
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն այնքան է հիասթափվել Կազանի հանդիպումից, որ պատրաստ է դադարեցնել իր միջնորդական առաքելությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Այդ մասին հայտնում է «Կոմերսանտ» թերթը` վկայակոչելով սեփական աղբյուրները:

«Պարոնայք Ալիեւի եւ Սարգսյանի հաջորդ հանդիպումը նա մտադիր է կազմակերպել միայն այն պայմանով, եթե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները վերջապես ստորագրեն  ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների մասին փաստաթուղթը»,- գրում է պարբերականը:

Ինչ վերաբերում է Կազանում բանակցությունների արդյունքում ընդունված հայտարարության տեքստին, թերթի աղբյուրի խոսքով, այդ ձեւակերպումը, նշանակում է, որ կողմերը պարզապես «հերթական անգամ արձանագրեցին մնացած վիճելի հարցերը»:

«Թեեւ Երեւանն ու Բաքուն ասում են, որ պատրաստ են շարունակել բանակցությունները, նրանց երկխոսության ճակատագիրը կազանյան գագաթաժողովի ձախողումից հետո մնում է հարցականի տակ»,- գրում է պարբերականը: «Կոմերսանտի» աղբյուրի խոսքով, դիվանագետների մեջ, Կազանում տարաձայնություններ են հայտնվել: «Այնտեղ կան ինչպես տեխնիկական բնույթի, այնպես էլ շոշափելի հարցեր, ինչպես Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին: Բայց խնդիրն անգամ տարաձայնությունները չեն, այլ այն, որ կողմերը մի քանի անգամ փոխել են իրենց դիրքորոշումները, իսկ այդպես չի կարելի»:

«Եթե առաջիկայում Ադրբեջանն ու Հայաստանը կուտակված խնդիրները լուծելու պատրաստակամություն չհայտնեն, մենք կհամարենք, որ միջնորդական առաքելությունն ավարտված է»,- ասել է «Կոմերսանտի» զրուցակիցը եւ հավելել. «Ավելին, Մեդվեդեւը հակամարտության կողմերին փաստացի վերջնագիր է ներկայացրել»:

Նշենք, որ Կազանում հունիսի 24-ին կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ, հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն էր ընդունվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ